Հայաստանում կշարունակվի ԵՄ-ի փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի և ձկան փորձաքննությունների ծառայությունների ծրագիրը։  Այս մասին ասվում է 2017-ի պետբյուջեի նախագծում, որի շուրջ քննարկումները նոյեմբերի 2-ին շարունակվել են ԱԺ պրոֆիլային հանձնաժողովներում։

Այդ նպատակների համար ծրագրվում է հատկացնել 30 մլն դրամ, ինչպես եւ անցած տարի։ Փորձաքննությունները թույլ կտան բացահայտել մնացորդային միջատասպան նյութեր,դեղորայք եւ այլն ու դրանով իսկ ավելի ճիշտ գնահատել այդ մթերքների որակը։ 2015-ի վերջին Հայաստանը ազգային փորձաքննությունների ճանաչման իրավունք է ստացել՝ անցնելով ԵՄ եռամյա մոնիտորինգային ծրագիրը (այդ թվում N9623 դիրեկտիվային համապատասխանության գծով)։