Հայաստանում ոչ ոք չի կարող, իր դիրքն օրգագործելով, ազդել բնապահպանական ոլորտի որոշումների վրա: Այդ մասին նոյեմբերի 20-Ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Չկա մի անձ, որը կարող է այդպիսի ազդեցություն ունենալ՝ առնվազն բնապահպանության ու այն հանձնարարականների մասով, որոնք նախարարությունը ստանում է վարչապետից եւ նախագահից»,- հավելեց նա:

Այժմ նախարարությունը ստուգում է փոքր ՀԷԿ-երի աատանքի օրինականությունը, ինչես նաեւ Շաքիի ջրվեժի եւ նրա շրջակայքի վիճակը: Շարունակական է ստորգետնյա ջրերի ու դրանց օգտագործման օրինականության վերահսկողությունը, այդ թվում՝ ձկնաբուծարանների կողմից, ընդգծել է Մինասյանը: