Հայաստանում բնապահպանական ծախսերը ՀՆԱ ընդամենը 0․15 տոկոսն են կազմում։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ 2017-ի պետբյուջեի նախագծի մասին խորհրդարանական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ։
Նրա խոսքով, եթե բնապահպանության ու բնօգտագործման վճարները տարեկան մոտ 32 մլրդ դրամ են կազմում, ապա բնապահպանության վրա ընդամենը 8 մլրդ է ծախսվում։ Հայաստանը զգալիոեն զիջում է մյուս պետություններին շրջակա միջավայրի համար արվող ծախսերի ցուցանիշով՝ ՀՆԱ 0․15 տոկոս, մինչդեռ եվրոպական երկրներում այդ ցուցանիշը 1-3 տոկոս է կազմում, իսկ Ռուսաստանում՝ 0․8 տոկոս։ «Արեւմտյան փորձագետների կարծիքով բնապահպանական խնդիրները կարելի է հսկողության տակ պահել ՀՆԱ 3 տոկոսից ոչ քիչ ծախսերի դեպքում։ Դրա համար պետք է մտածել ծախսերը ավելացնելու հնարավորությունների մասին»,- նշել է ՄԻնասյանը։




























