2017-ին Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է 10 տոկոսով կրճատել իր աշխատակազմի ծախսերը։ Այս մասին նոյեմբերի 2-ին հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ելույթ ունենալով 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական հանձնաժողովներում լսումների ժամանակ։ Գյուղնախի ծախսերի ընդհանուր ծավալը առաջարկվում է կրճատել 7 տոկոսով, հավելել է նա։
Նշենք, որ 2017 ի պետբյուջեի նախագծում առաջարկված է գյուղատնտեսությանը մոտ 6․9 մլրդ դրամ հատկացնել, ինչը 2016-ին հատկացվածից 14․4 տոկոսով քիչ է։ Թե նախարարության աշխատակազմում, թե ոլորտային ծրագրերի մասով կրճատումները պայմանավորված են ծառայողական մեքենաների ու հաստիքային միավորների կրճատումով։




























