Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «Հանրաքվեի մասին» օրինագծին: Փաստաթղթի ընդունման կողմ է արտահայտվել 89 պատգամավոր, դեմ է եղել 16-ը, հայտնում է Ազատություն ռադիոկայանի տեղական ծառայությունը:
Նախագահի հրամանով տեղական մարմինների ընտրությունները կկայանան դեկտեմբերի 11-ին: Այդ կապակցությամբ քննարկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն նույն օրն անցկացնելու հարցը:




























