Ալմաթիի քրեական գործերով միջշրջանային դատարանը Ռուսլան Կուլեկբաեւին մահապատժի է դատապարտել 8 իրավապահի եւ 2 խաղաղ բնակիչների սպանության համար, փոխանցում է «Կազինֆորմը»:
Բացի այդ, դատարանը ՆԳՆ զոհված ծառայող Այան Գալիեւին հերոսության համար պետական մրցանակ է շնորհել:
Հանցագործությունը տեղի էր ունեցել 2016-ի հուլիսի 18-ին: Կուլեկբաեւը անցնում էր նաեւ զինված կողոպուտի եւ ավազակային հարձակման գործով:



























