Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ HDP-ի կին համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի փաստաբանը նշել է, թե վճռաբեկ դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի որոշումը։ Նա շեշտել է, թե վճռաբեկի որոշումը երբ հասնի դատարան, դատախազությունը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գրություն է ուղարկելու։




























