Իրաքի Hammurabi իրավապաշտպան կազմակերպության իրավապաշտպան եւ քրիստոնեական ստորաբաժանումների նախկին հրամանատար Ուիլյամ Վարդան, որը ամերիկացի գեներալ Դեւիդ Փեթրեուսի ենթակայության տակ է եղել, վստահ է, որ Իրաքում բռնությունը չի դադարի անգամ Մոսուլի ազատագրումից հետո, գրում է Tagesanzeiger-ը:

Վարդայի խոսքով՝ Իրաքում Մոսուլն ազատագրելուց հետո քաղաքական պլան չկա: «Եվ եթե ո՛չ Կառավարությունը, ո՛չ ԱՄՆ-ը անվտանգության ոչ մի երաշխիքներ չտան, ազատարարների թվում հավանական է ազդեցության գոտիների համար պայքարը: Հնարավոր է նաեւ, որ նրանց միջեւ բացահայտ պատերազմ ընթանա, քանի որ նրանք տարբեր նպատակներ են հետապնդում»,- ասել է նա:

Վարդան նաեւ կարծում է, որ Մոսուլի ազատագրումից հետո ԻՊ-ը վերջնականապես չի հեռանա Իրաքից: ԻՊ-ը կանցնի ընդհատակ, կստեղծի ահաբեկչական բջիջներ եւ ահաբեկչություններ կիրականացնի: Նա նաեւ կարծում է, որ Մոսուլը կազատագրվի դեկտեմբերին:

Բացի այդ, նա որոշակի կասկածներ է հայտնել ազգային փոքրամասնությունների ապագայի հարցում, քանի որ Մոսուլի համար պայքարում գերակայում են շիաների, սուննիների եւ քրդերի շահերը, իսկ այդ հակամարտության ամենաթույլ կողմը փոքրամասնություններն են՝ քրիստոնյաները, եզդիները, թուրքմենները: