Ֆրանսիայում կալանավորել են տղամարդու, որը Հելոուինը նշում էր ատրճանակի մակետը ձեռքին: Միջադեպը տեղի է ունեցել Թուլուզ քաղաքում: Ականատեսների վկայությամբ 26-ամյա տղամարդը սեւ հագուստ էր կրում եւ բացակաչնում էր «Ալլահ Աքբար», փոխանցում է BBC-ն:
Ձերբակալության պահին նա չէր հասկանում, որ իրեն ոստիկանություն են տանում: «Չէ՞ որ Հելոուինին կարող ես հագնել ինչ ուզում ես»,- ասել է նա ոստիկաններին:
Թեպետ տղամարդը պնդում էր, որ ինքը վատ մտադրություններ չի ունեցել, նրան կալանավորել են հանրային սպառնալիք ներկայացնելու կասկածանքով:




























