Մոսկվան ու Վաշինգթոնը կապ են պահպանում Արեւելյան Հալեպի հարցով, Ռուսաստանը հույս ունի որեւէ արդյունքների  հասնել։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 
«Մենք Սիրիայի՝ այդ թվում Արեւելյան Հալեպի հարցով կապ պահպանում ենք»,- ասել է նա։ «Հույս ունեմ, որ կհասնենք որեւէ արդյունքի, ու մեր ամերիկացի գործընկերները հետ չեն կանչի իրենց համաձայնությունը, ինչպես սեպտեմբերի 9-ին ձեռքբերված պայմանավորվածությունների հարցում վարվեցին»։ 
«Ւնչ վերաբերում է Ռաքքային ՝ ապա ժամանակին երբ մենք ԱՄՆ-ի հետ որոշակի, դրական հեռանկարներ ունեինք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի, ահաբեկիչներից տարանջատվողների համար ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ամրապնդման առումով, Ռաքքան էլ էր հիշատակվում որպես մեր համատեղ գործողությունների հավանական առարկա»,- ասել է Լավրովը։ 
Նա նաեւ շեշտել է, որ հետո «ամերիկացիները այդ թեմային չեն անդրադարձել»։