Շենգավիթի քննչական բաժինն այսօր՝ նոյեմբերի 2-ին, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանք է առաջադրել նախկինում՝ կասկածյալ, ներկայումս՝ նույն քրեական գործով վկա Զ.Ա.-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ նշելով, որ քննչական մարմինը այսպիսով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ «ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:
«Իմ պաշտպանյալը հոկտեմբերի 29-ին ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 1-ին այդ անձի ձերբակալումը Շենգավիթի դատարանն ապօրինի էր ճանաչել եւ ազատ արձակել, քննիչն այդ ժամանակ հենց արդարացված համարեց իմ պաշտպանյալին եւ ներգրավեց որպես վկա: Սակայն այսօր էլ քննիչը մեղադրանք է առաջադրել Զ.Ա.-ին եւ կալանավորման միջնորդություն ներկայացրել»,- ասաց փաստաբանը:
Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ կատարվածը օրենքի կոպիտ խախտում է:




























