Ամերիկյան Միսիսիպի նահանգում ոստիկանությունը հետաքննում է տեղի աֆրոամերիկացիների եկեղեցու վրա հարձակումը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Եկեղեցու շենքի վրա Դոլանդ Թրամփի օգտին քվեարկելու կոչ են գրել, այնուհետեւ հրդեհել:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով՝ Գրինվիլի բապտիստական եկեղեցին կանխամտածված է հրկիզվել:
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Տեղի ոստիկանությունը կարծում է, որ նպատակը կարող էր բնակչությանը վախեցնելը լինել:




























