ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Կապան - Քաջարան միջպետական ավտոճանապարհի  (Մ2 )  313-րդ կմ-ում նոյեմբերի  2-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:

Մոտ 15 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի  վերին շեպից ընկել են երթեւեկելի հատվածի վրա՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:

Կապանի ճանապարհաշինական  ընկերության աշխատակիցները քարաբեկորները հեռացրել են  ճանապարհի երթեւեկելի հատվածից, եւ գիշերը՝ ժամը 2:00-ի դրությամբ, ամբողջությամբ վերականգնվել է բնականոն երթեւեկությունը: