Քննչական կոմիտեի Ռոստովի մարզային վարչությունը պարզում է հայտնի ծաղրածու Օլեգ Պոպովի մահվան հանգամանքները: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Ռոստովի մարզի քննչական վարչությունը նախաքննություն է սկսել Օլեգ Պոպովի մահվան փաստով»,- ասված է հաղորդագրությունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվել:
Օլեգ Պոպովը 87 տարեկանում կյանքից հեռացել է Դոնի Ռոստովում, կրկեսի հյուրանոցում: Կրկեսի տնօրեն Դմիտրի Ռեզնիչենկոյի խոսքով՝ հեռուստացույց դիտելիս արտիստի սիրտը հանկարծակի կանգ է առել:



























