2017 թվականի պետբյուջեի նախագծի ընդունման դեպքում վճարումներ են նախատեսվում այն կազմակերպություններին, որոնք ներգրավված են լինելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի համար առաջնային ուղղություններից է լինելու միջազգային կազմակերպությունների գործունեությանը հնարավորինս ընդլայնված ինտեգրումը:
«Կարծում եմ՝ օմբուդսմենը պետք է դառնա Հայաստանին վերաբերող իրադարձություններում եթե ոչ թելադրողը, ապա գոնե անմիջական մասնակիցը»,- ասել է Թաթոյանը:




























