Մոսկվայի արեւելքում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանել են երեք մանկապարտեզների եւ երկու դպրոցների երեխաներին ու աշխատակիցներին: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
Մի քանի կրթական հաստատություններ պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդումներ են ստացել:
«Այդ կապակցությամբ տարհանում են երկու դպրոցների եւ երեք մանկապարտեզների սաներին եւ աշխատողներին»,- հայտարարել է աղբյուրը:



























