Մեկ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր օրինագիծ։ Այս մասին Կառավարության նոյեմբերի 3-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը, համապատասխան հանձնարարությունը տալով արդարադատության նախարարին։

Նրա խոսքով մասնավորապես պետք է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովի լիազորությունները ՝ սահմանելով նաեւ կոռուպցիայի կանխման հարցերով գործառույթներ։ Իրավապահ մարմինները պետք է ամեն տարի ներկայացնեն առանձին հաշվետվություն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։