Հակակոռուպցիոն խորհուրդը ձեւավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել հասարակության կարծիքը: Այս մասին նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա արդարադատության նախարարին հանձնարարել է հանդիպումներ անցկացնել քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ՝ պարզելու կառույցի աշխատանքի մասին շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքը:
«Դա հաշվի առնելով՝ հարկավոր է առաջարկներ ներկայացնել Խորհրդի կազմավորման սկզբունքների եւ կազմի վերանայման մասին»,- հավելել է վարչապետը:




























