Հայաստանի պետական բյուջեն կտնտեսի կայանատեղիների մասնավոր օպերատորների շահույթի հաշվին։ Այս մասին լրագրողներին նոյեմբերի 3-ին Կառավարության նիստից հետո ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարության մասին՝ ՀՀ Ճանապարհային ոստիկանության ու Երեւանում վճարովի կայանատեղիների (առաջինների ղեկավարը «Սեքյուրիթի դրիմն» է , երկրորդինը՝ «Պարկինգ սիթի սերվիս» եւ «Լոկատոր» ընկերությունների կոնսորցիումը) վիդեոռեգիստրատորներին անցկացնել պետական ու մունիցիպալ կառավարման։ Ճանապարհային երթեւեկության համար տուգանքներից հավաքված գումարի 50 տոկոսը հիմա փոխանցվում է Ոստիկանության արտաբյուջետային ֆոնդեր, իսկ մյուս 50 տոկոսը՝ մասնավոր օպերատոր «Սեքյուրիթի դրիմ»-ին։

Արամյանի խոսքով տեսախցիկների սպասարկման համար այն ծախսերը, որոնք արել է այդ ընկերությունը, հիմա պետությունը կանի։ Իսկ այն, ինչ ընկերությունը շահույթ էր ստանում, հիմա բյուջեի տնտեսում կհամարվի։ Այդուհանդերձ, պետք է հստակ հասկացնել, որ պետությունը մտադիր չէ երբ կամենա փոխել բիզնեսի համար խաղի կանոնները։ «Մենք պետք է արդարացի լինենք բիզնեսի հետ»,- ասել է Վարդան Արամյանը։

Այն հարցին, թե ինչ գումար է տնտեսելու պետությունը, նախարարը պատասխանել է, որ այդ թվերը հասանելի են։ «ԻՆչ վերաբերում է ծախսերին, ապա 2016-ին այդ հոդվածով պետք է ծախսեին 12 մլրդ դրամ, առայժմ 9-ն են ծախսել»,- հայտնեց Ֆինանսների նախարարը։