Չինաստանի քաղաքացիների համար հասանելի կլինի Հայաստանի վիզա ստանալու հայտերի էլեկտրոնային համակարգը: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:
2015 թվականից ավելի ու ավելի շատ չինացիներ են Հայաստան այցելում: 2015-ին, նախորդող տարվա համեմատ, այդ երկրից այցելուների թիվն ավելացել է 70%-ով, իսկ 2016 թվականի առաջին 5 ամիսներին՝ 80%-ով: Միաժամանակ, հայկական վիզայի մերժման դեպքեր գրեթե չեն եղել:
Չինաստանի քաղաքացիների համար հիմնական բարդությունը նրանում է, որ մեծ մասին դժվար է Պեկին հասնել՝ Հայաստանի դեսպանություն դիմելու համար: Այդ պատճառով, ըստ որոշման, ավելի նպատակահարմար է այդ երկրի քաղաքացիների համար մատչելի դարձնել վիզայի հայտի ներկայացման E-Visa էլեկտրոնային համակարգը:




























