Չինաստանի իշխանությունները հայտնաբերել են, որ Նանչան քաղաքի (Արեւելյան Չինաստանի Ցզյանսի նահանգի վարչական կենտրոն) դատախազության բաժնի պետի տեղակալ Սյույ Լինբաոն եւ նրա ազգականները 110 մլն յուան (մոտ 16,3 մլն դոլար) ընդհանուր արժեքով 149 բնակարան ունեն: Այս մասին հայտնում է «Սինա» լրատվական պորտալը:
Քննության վարկածի համաձայն՝ Սյուն Լինբաոն, հանցավոր համաձայնության գալով իր փեսայի՝ ոմն Լուն Յուեուի հետ, քաղաքի բաներից մեկում խարդախությամբ 96 մլն յուանի (մոտ 14,2 մլն դոլար) վարկ է ձեւակերպել եւ գնել այդ անշարժ գույքը:
«Սինա»-ն հայտնել է, որ ներկայումս Սյույ Լինբաոի դատախազության գործընկերները Լուն Յուեուին եւ դատախազի տեղակալին կալանավորելու օրդեր են տվել: Իրավապահ մարմինները քննություն են սկսել:




























