Հայաստանի կառավարությունը գազի արտոնյալ սակագին է առաջարկում ջերմոցային տնտեսությունների համար: Համապատասխան որոշումը հաստատվել է ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) առաջարկվելու է արտոնյալ սակագին սահմանել ջերմոցային տնտեսությունների եւ գյուղատնտեսական արտադրանք վերամշակող ընկերությունների համար:
Նշենք, որ ՀԾԿՀ ներկայացված «Գազպրոմ Արմենիա»-ի գնային հայտում առաջարկվում է սպառողների այդ խմբի համար հազար խորանարդ մետր գազի դիմաց 212 դոլար սահմանել՝ դրամային համարժեքով: Ջերմոցային տնտեսությունների համար այդ սակագինը կառաջարկվի ջեռուցման սեզոնին (նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը), իսկ վերամշակող ձեռնարկությունների համար՝ ամբողջ տարին:




























