Հայաստանի Կառավարությունը 44.5 մլն դրամ կհատկացնի Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում 3 շենքի եւ բակերի կառուցապատումն ավարտին հասցնելու համար: Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:
3 նորակառույցներում գազօջախներ կտեղադրվեն, նաեւ կբարեկարգվեն բակային հատվածները:
Հիշեցնենք, որ այդ երեք շենքերում 1988 թվականի երկրաշարժից տուժած եւ բնակարանի համար հերթագրված 104 ընտանիք է բնակություն հաստատելու: Ընդհանուր առմամբ, բնակարանաշինության համար 798 մլն դրամ է (շուրջ 1.7 մլն դոլար) հատկացվել:




























