Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը նախաձեռնվել է Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն, չի կարող իրականացվել Միացյալ Թագավորության կառավարության միանձնյա որոշմամբ՝ առանց խորհրդարանի մասնակցության: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման որոշում է կայացրել Լոնդոնի գերագույն դատարանը:
Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կիրառումը պաշտոնապես թույլ է տալիս Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու երկամյա ընթացակարգ, որի մեկնարկն ակնկալվում է 2017 թվականի մարտին:




























