GSP+ (General System of Preferences) ռեժիմի գործածման մասով Հայաստանի գործակիցը ամենաբարձրերից է։ Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Գարեգին Մելքոնյանը 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջւ ԱԺ հանձնաժողովներում լսումների ժամանակ։

Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին այն մասին, արդյոք Հայաստանում GSP+ ռեժիմի գործողության մասին տվյալներ կան ՝ Մելքոնյանը ասել է «Այո, ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կարողացել է պահպանել այդ համակարգը։ GSP+ ռեժիմը Հայաստանին տրամադրվել է 2014-ին 10 տարի ժամկետով։ Այդ 10 տարիներին ԵՄ-ն, ըստ սահմանված ընթացակարգի, գնահատում է երկրի կողմից իր պարտավորությունների կատարումը ու դրա հիման վրա ներքին որոշումներ կայացնում»։ Համակարգի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ փոխնախարարի, Հայաստանը արդեն երեք անգամ հաշվետվություն է ներկայացրել։ «Վերջին հաշվետվությունը ներկայացվել է այս տարվա սեպեմբերի 15-ին։ 6400 անուն ապրանքների նկատմամբ տրամադրվում են զրոյական տուրքեր։ Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը։ Խոսքը 27 միջազգային հռչակագրերի մասին է, որոնք մասնակիցն է դարձել Հայաստանը։ GSP+ ռեժիմը տրամադրվում է այն երկրներին, որոնք ապահովում են պարտավորությունների կատարումը ու լավ կառավարում իրականացնում»,- շեշտել է Գարեգին Մելքոնյանը։