Հայաստանի Կառավարությունը կրկին լիզենցիոն վճարում կկատարի Հովարդ Կարագյոզյանի հիմնադրամի բարեգործական կլինիկայի աշխատանքի համար: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում:

Այդ նպատակով Կառավարությունը 11 մլն դրամ կհատկացնի (23 հազար դոլար):

Հիշեցնենք, որ Երեւանում գործող հիմնադրամի կլինիկան անվճար ատամնաբուժական եւ ակնաբուժական ծառայություններ է մատուցում կարիքավոր ընտանիքների երեխաներին:

Բացի մայրաքաղաքի Նորք-Մարաշ շրջանում գործող բժշկական կենտրոնից՝ հիմնադրամը կլինիկաներ ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, ինչպես նաեւ Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: