«Նաիրիտ» գործարանի շուրջ 261 աշխատակից, որոնք իրենց 4 ամսվա աշխատավարձը չեն ստացել, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից այդպես էլ որեւէ պատասխան չեն ստացել: NEWS.am-ի հետ զրույցում աշխատակիցներից Հրաչ Թադեւոսյանը նշեց, որ, պահանջում են իրենց խնդրի լուծում, եթե իրենց աշխատավարձի պահանջի վերաբերյալ որեւէ պատասխան չտրվի՝ կրկին կփակեն Բագրատունյաց փողոցը:

«Մենք կրկին կփակենք փողոցը, մինչեւ մեր հարցը չլուծվի: Այսպես չի կարող շարունակվել, քանի որա նընդհատ խաբում են մեզ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նաիրիտցիները նոյեմբերի 3-ին փակել են Բագրատունյաց փողոցը եւ պահանջումե ն իրենց 4 ամսվա աշխատավարձը: «Նաիրիտ» գործարանի շուրջ 261 ներկա աշխատակից չի ստացել 4 ամսվա աշխատավարձը, նրանք պահանջում են իրենց գումարը: