Ոռոգման երկու խոշոր ընկերություններ կմիավորվեն մեկում։ Այս մասին որոշումը կայացվել է նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ։

«Ախուրյան Արաքսի ջրահավաք» ընկերությունը ու «Սեւան- Հրազդանի ջրահավաքը» միավորվելու են «Ջրահավաք» ձեռնարկության մեջ։ Միաձուլումը կօգնի կրճատել պետության վարչական ծախսերը։

Նշենք, որ Հայաստանում գործում էին ջրահավաքման 4 ընկերություններ, որոնք պատասխանատու էին խոշորագուիյն գետերի ավազանի համար։ Նշված երկուսից բացի գործում են «Աղստեւ-Դեբեդի ջրահավաք» ու «Արփա-Որոտան ջրահավաք» ընկերությունները։