ISTC Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը,IBM-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է«Smarter Armenia ’16» հեքեթոնը:
Միջոցառումը կկայանա նոյեմբերի 10-ից 11-ը՝ Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի պաշտոնական բացման արարողության շրջանակում:
Հեքեթոնի նպատակն է գեներացնել նոր մտքեր եւ նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստաննավելի խելացի դարձնելուն: Լուծումների ստեղծման համարմասնակիցները չունեն որեւէ տեխնոլոգիական սահմանափակում։ Կլինեն հատուկ մրցանակներ այն թիմերի համար, ովքեր կօգտվեն IBM Bluemix ամպային լուծումներիցեւ IBM Watson-ից։
Հեքեթոնից առաջ՝նոյեմբերի 4-ին, ժամը 18։00 – 20։00,ISTC կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ) թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու տեղեկատվական հատուկ հանդիպման, որտեղ կներկայացվեն խնդիրները, որոնք մասնակիցները պետք է լուծեն հեքեթոնի ընթացքում:
Հեքեթոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելովայստեղ։ Նշենք, որ տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք դիմել: Մրցույթի հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ http://www.istc.am/en/smarter-armenia-hackathon-16/:Հեքեթոնի պաշտոնական հեշթեգն է՝ #smarterarmenia16:
Smarter Armenia ’16 հեքեթոնի անվանակարգերն ու մրցանակներն են՝
1. Լավագույն լուծում հեռահաղորդակցության ոլորտում՝ 1000 ԱՄԴմրցանակ Ռոստելեկոմի կողմից:
2. Լավագույն լուծումֆինանսական ոլորտում՝ 1000ԱՄԴ մրցանակԱրդշինբանկի կողմից:
3. Լավագույն լուծում առողջապահության ոլորտում՝ 1000ԱՄԴ մրցանակ Ինգո Արմենիաապահովագրականի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից:
4. Հատուկ մրցանակIBM BlueMix-իկիրառմամբ ամենանորարար լուծման համար՝ 500ԱՄԴմրցանակ ISTC-ի կողմից:
5. Հատուկ մրցանակ IBM Watson-ի եւ BlueMix-ի լավագույն կիրառման համար՝ IBM-ի կողմից:
Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: Լինելով բազմաթիվ ուսանողների, դասախոսների եւ սկսնակ ըկերությունների ուշադրության շրջանակում՝ կենտրոնը սերտորեն աշխատում է մասնավոր եւ պետական սեկտորների հետ՝ նորարարական միջավայր ստեղծելու եւ նոր գաղափարներ կյանքի կոչելու համար:
ISTC-ի գերնպատակներն են՝ զարգացնել եւ կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձեւավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների եւ գիտելիքի տրամադրման միջոցով: Կենտրոնի հիմնական նախագծերն են ISTC Academy-ն, ISTC Research-ը եւ ISTC Accelerator-ը:



























