Բոննի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել սիրիացուն, որը Լոմար քաղաքի փախստականների հանրակացարանի պատուհանից նետել էր իր 3 երեխաներին: 35-ամյա սիրիացին մեղավոր է ճանաչվել 3 հոգու սպանության փորձ կատարելու համար, հայտնում է DW-ը:

Երկրորդ հարկի պատուհանից դուրս նետված երեխաները ողջ են մնացել, սակայն դուստրերից մեկի կյանքը մազից էր կախված: Հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տղամարդն այդպես փորձել է պատժել կնոջը, որը սպառնացել էր ոստիկանություն կանչել, եթե նա նորից վատ վերաբերվի երեխաներին:

Փաստաբանի խոսքով՝ սիրիացին չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր կինը Գերմանիայում չի հետեւում հայրենիքում ընդունված՝ ընտանիքում կանանց եւ տղամարդկանց դերերի բաժանմանը: