Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ավելի քան 30 վիրավոր կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

Պայթյունը որոտացել է ժամը 8-ի սահմաններում, քաղաքի Բաղլար շրջանում: Ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը: Այնտեղ մեծ թվով շտապօգնության մեքենաներ են ժամանել: Քաղաքի վերեւում ոստիկանության ուղղաթիռներ են պտտվում:

Նախնական տվյալներով՝ ականապատ ավտոմեքենա է պայթեցվել: