Վրաստանում Չինաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել կանխամտածված ձեւով մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանքով։ Քննությունը պարզել է, որ նշված անձինք նոյեմբերի 3-ին վիճաբանության հողի վրա  վնասվածքներ են պատճառել Վրաստանի չորս քաղաքացիների։ Երեք կասկածյալներն էլ ձերբակալվել են, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան․ լեզվական դժվարությունների պատճառով չինական ընկերության աշխատակիցները կարծել էին, թե գյուղացիներն ուզում են տուն տանել ընկերությանը պատկանող փայտը, հայտնում են ականատեսները։ Երեք ականատեսները փորձել են միջամտել վիճաբանությանը, սակայն նրանց դեմ են դուրս եկել մի քանի տասնյակ չինացիներ ու դաժանաբար ծեծել նրանց։