Պետք է ծառայել հայրենիքին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ստացած նոր պաշտոնն այսպես մեկնաբանեց Արցախի հերոս, ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը:

«Առաջիկայում Երեւան եմ գալու, լրագրողների հետ կհանդիպեմ, մնացած հարցերին կպատասխանեմ»,- ասաց Վիտալի Բալասանյանը:

Նշենք, որ Վիտալի Բալասանյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանով նոյեմբերի 3-ին նշանակվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Կարծիք կա, որ այդպես իշխանությունները շնորհակալություն են հայտնում Բալասանյանին՝ հուլիսյան դեպքերի ժամանակ ունեցած դերակատարության համար: Հիշեցնենք, որ հենց նա էր միջնորդը «Սասնա ծռերի» եւ ՀՀ իշխանությունների միջեւ: