Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանին հետաքրքրում է, թե մոտավոր ինչքան է կազմում ստվերն առողջապահական ոլորտում:
«Հասկանալի է, որ առողջապահության համակարգում կա ստվերային ֆինանսական հոսքեր: Ունե՞ք մոտավոր գնահատական, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ դիմելով ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Փոխնախարարն ի պատասխան հարցի ընդգծեց՝ եթե տեղեկություն ունենար, դա կդադարեր ստվեր լինել:
«Տարօրինակ կլիներ, եթե ես իմանայի: Եթե ես իմանայի չափի մասին, դա կնշանակեր, որ ես գիտեի, թե դա որտեղ էր եւ համապատասխան հաղորդում պետք է տայի, եւ դա կվերացվեր: Տարբեր գնահատականներ են հնչում՝ թե որքան է կազմում առողջապահության ոլորտում առկա չափի մասին, ես չեմ ուզում այդ գնահատականներին անդրադառնալ»:




























