Նոյեմբերի 4-ին Հորդանանի ավիաբազայում երեք ամերիկացի զինվորական հրահանգիչներ են սպանվել Հորդանանի անվտանգության ծառայությունների աշխատակիցների հետ փոխհրաձգության հետեւանքով։ Այս մասին հայտնել են ԱՄՆ ներկայացուցիչները, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Զինծառայողներինց մեկը մահացել է տեղում, մյուս երկուսը հիվանդանոցում՝ Ամմանում։ Հորդանանի զինված ուժերի ներկայացուցիչների հայտարարության մեջ ասված է, որ ամերիկյան ռազմական մասնագետները չեն կանգնեցրել իրենց ավտոմեքենան երկրի հարավում «Ալ Ջար» բազայի դարպասներով անցնելիս։ Մեկ հորդանանցի սպա վիրավորում է ստացել։

Երկրում ԱՄն դեսպանատունը հաստատել է «ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ միջադեպը» ու հայտնել, որ արդեն կապվել է համապատասխան հորդոնանյան իշխանությունների հետ, սակայն որեւէ լրացուցիչ տեղեկություններ չի հաղորդել։