Դելիում ավելի քան 1700 տարրական դպրոց է փակվել սմոգի պատճառով, հայտնում են հնդկական լրատվամիջոցները։

Որոշումը տարածվել է 1747 դպրոցների վրա, որոնցում գրեթե 900 հազար երեխա է սովորում։

Դպրոցները պետք է բացվեն երկուշաբթի, բայց որոշումը կարող են կայացնել նաեւ ըստ իրենց հայեցողության։ Որոշ դպրոցներում դադարեցվել են սպորտային պարապմունքները, նաեւ արգելվել է բացօթյա որեւէ միջոցառում անցկացնել։

Վերջին օրերին Դելիում օդի վիճակը գնահատվում է «պոտենցիալ վտանգավոր», ինչը հիմնականում կապված է հոկտեմբերի 29-30-ը Դիվալի հինդուիստական տոնի ժամանակ հրասարքերի պայթյունների հետ։ Օդի աղտոտվածության գործակիցը (Air Quality Index, AQI) գրեթե բոլոր մոնիտորինգային կայաններում տատանվում է 500 միավոր առավելագույն ցուցանիշի մոտ։