«Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի տեսարաններից մեկի նկարահանման համար Իտալիայում ռեկորդային թվով հերոսներ են հավաքվել, որոնք նախկինում իրար չեն հանդիպել: Այս մասին հայտնում է Cinema Blend-ը:
Նշվում է, որ նկարահանման հրապարակում դերասաններին նկատել են Սեւիլիայում բնակվող սերիալի երկրպագուները:
Նախնական տեղեկություններով՝ «ամենաէպիկական տեսարաններից մեկի» նկարահանման համար համատեղ ներկա էին Սերսեյա եւ Ջեյմե Լանիսթերները, Գրեգոր Կլիգանը, Բրոնը, Թեոն Գրեյջոյը, Դեյներիս Թարգարիենը, Թիրիոն Լանիսթերը, Ջորախ Մորմոնտը, Միսանդեյան, Վայրիսը, Ջոն Սնոուն, Դավոս Սիվորթը, Տարթայից Բրիենան, Փոդրիք Փեյնը, Սանդոր Քլիգանը եւ այլք:
Այս հերոսների մեծ մասը նախորդ եթերաշրջաններին գտնվել են երկրագնդի տարբեր ծայրերում, իսկ ոմանք որպես թշնամիներ են բաժանվել: NBO հեռուստաալիքն, իր հերթին, որեւէ մանրամասն չի հաղորդել:
Յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսաված է 2017 թվականի հունիսին:




























