Թբիլիսիի կենտրոնում նախօրեին հետաքրքրաշարժ դեպք է գրանցվել՝ մայրաքաղաքի «Ազատության» հրապարակում ձերբակալվել է մի մերկ տղամարդ, հայտնում է «Նովոստի Վրաստանը»։
Անհայտ տղամարդը, որը լրիվ մերկ էր՝ միայն գուլպայով ու կոշիկով, երեք անգամ պտտվել է Սուրբ Գեորգիի հուշարձանի շուրջը ու գրավել տասնյակ անցորդների ուշադրությունը։ Հնարավոր է տղամարդն այդպես էլ կշարունակեր իր պտույտները, եթե ոստիկանները չձերբակալեին նրան։ Տղամարդու արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Ամենայն հավանականությամբ մերկ զբոսանքի ականատեսները միայն Թբիլիսիի բնակիչները չէին։ Այդ նույն ժամանակահատվածում "Ազատության" հրապարակում գտնվող քաղաքային ժողովի շենքում ընդունելություն էր դիվանագետի միջազգային օրվա կապակցությամբ։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր ու վրացի քաղաքական գործիչներ։




























