Արցախ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն նոյեմբերի 5–ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:































