Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներին, որոնք ձկնորսության էին դուրս եկել եւ չէին վերադարձել, վեցրերոդ օրն է` չի հաջողվում գտել: NEWS.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ նրանց որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն դեռ նորություն չկա:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին, կորած երկու ձկնորսները Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ 25 եւ 24–ամյա Ամուր Կյուրեղյանը եւ Արեւշատ Առաքելյանն են:
Նախնական տեղեկություններով` երիտասարդները ձկնորսության են դուրս եկել եւ չեն վերադարձել:
Դեպքի վայրում են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:




























