ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային և  մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին, ՌԴ դեսպանատան հատուկ հանձնարարություններով խորհրդական Օլեգ Շապովալովին: ՀՀ կրթության և գիտության նախարարությոնից NEWS.am–ը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:

Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ  թեպետ  Ռուսաստանի հետ կրթամշակութային  ոլորտում պատմականորեն գոյություն ունեցող  բարեկամական հարաբերություններին, այդուհանդերձ այսօր երիտասարդների մոտ առկա են որոշակի խնդիրներ, ինչպես ռուսաց լեզվի իմացության, այնպես էլ  ժամանակակից մասնագիտական գրականության հասանելիության առումով:

Միխայիլ Շվիդկոյը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում: