Դիպուկահար նոր համալիրը, որը ստեղծվել է հատուկ Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար, փորձարկումներ է անցել եւ պատրաստ է սերիական մատակարարումների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Դմիտրի Սեմիզորովը:

Ռուսաստանի պատմության ընթացքում առաջին անգամ է ստեղծվում դիպուկահար համալիր եւ ոչ մի բանով չի զիջում արտասահմանյան նմանօրինակներին: Մշակողների խոսքով՝ նոր հրացաններն ստեղծվել են ցերեկային եւ գիշերային նշանառություն եւ լազերային թիրախացույց ունեցող ջերմատեսանելիությամբ համալիրում: Համալիրի եզակիությունն այն է, որ փամփուշտների հետ միաժամանակ է մշակվել:

Յուրաքանչյուր հրացանի համար երկու փամփուշտ կա՝ սովորական եւ զրահահար, որը արտասահմանյան նմանօրինակներից 25–30 տոկոսով ավելի լավն է, պնդել են ինստիտուտում: Դրանք ունեն 7,62 x 51 եւ 8,6 x 68 տրամաչափ, պատրաստվում են Տուլայի եւ Ուլյանովսկի փամփուշտի գործարաններում: Հրացանը հագեցած է օպտիկական նշանառությամբ եւ լազերային հեռաչափով: