Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը կոչ է արել «փակել Թուրքիայի ֆինանսական հոսքերի ծորակը», եթե այդ երկրի իշխանությունները ձախողեն փախստականների հարցով Եվրամիության հետ համաձայնությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Կանցլերի խոսքով՝ թուրքական կառավարությունը «միանգամայն գիտակցված սրացում է փնտրում, որի դեպքում բավարար չի լինի կարմիր գիծ քաշելը»: Եթե փախստականների հարցով Թուրքիայի հետ համաձայնությունը խախտվի, Կերնը կողմ կլինի «դրամական հոսքերի ծորակը փակելուն»:

«Չի լինի միգրացիոն համաձայնագիրը, չեն լինի գումարները»,- Krone պարբերականին տված հարցազրույցում ասել է Ավստրիայի կանցլերը:

Նախապես ակնկալվում էր, 2016 թվականի հոկտեմբերից Եվրամիության հետ վիզային ռեժիմը Թուրքիայի համար կչեղարկվի, սակայն երկրի օրենսդրության շուրջ մի շարք տարաձայնությունների պատճառով, որոնք առաջացել են հուլիսի պետական հեղաշրջման փորձի հետ կապված: Եվրամիությունը, մասնավորապես, պնդում է Թուրքիայի հակաահաբեկչական օրենսդրության մեջ մի շարք փոփոխություններ կատարելու հարցում: