Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Արցախում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցված:

«Ճիշտն ասած՝ շուկայի բաժանվածությունը ես չգիտեմ, բայց Արցախում, իմ կարծիքով, կոռուպցիոն ռիսկերը մինիմումի են բերված, եւ սա կառավարիչների հաջողությունն է: Մոնոպոլիա կա, թե՝ ոչ, ես չգիտեմ, բայց շուկայի փոքրությքւնը կարող է բերել, որ որոշակի ոլորտներում գերիշխող լինեն: Սակայն ավելի քան համոզված եմ, որ գերիշխողն էլ, եթե այդպիսին կա, ձեւավորվում է մրցունակ դաշտում, եւ գերիշխողը մրցունակ դաշտում մոնոպոլիա չէ»,- այսօր` նոյեմբերի 5-ին Արցախ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հորդորել է «մոնոպոլիա» բառի տակ միայն վատը չփնտրել:

Նշենք, որ վարչապետն ավելի վաղ Հայաստանում մենաշնորհի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին, ինչպես նաեւ Հայաստան որեւէ ապրանք ներկրելիս խոչընդոտների հանդիպողներին հորդորել էր իրեն զանգահարել: