ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնոլադ Թրամփը ստիպված է եղել Նեւադայի նահանգի Ռինո քաղաքում ելույթի ժամանակ հրատապ լքել ամբիոնը:
Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի 2 թիկնապահներն արագ տարել են նրան՝ փակելով իրենց մարմիններով: Ելույթն հանկարծահաս ընդհատելու պատճառը դահլիճում զինված տղամարդն է եղել, որին ձերբակալել են:
Թրամփը մի քանի րոպե անց վերադարձել է եւ շարունակել ելույթը հետեւյալ բառերով. «Մեզ երբեք չես կանգնեցնի»:




























