Բուլղարիայում կիրակի անցկացվել է նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների առաջին փուլը. ինչպես կանխատեսել էին սոցիոլոգներն ու հոգենաբանները՝ երկրի հինգերորդ ղեկավարի անունը հայտնի կդառնա միայն քվեարկության երկրորդ փուլից հետո: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկրի օրենսդրության համաձայն, ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է առաջինից 7 օր հետո:
Alpha Research եւ Gallup International գործակալությունների exit poll-ի տվյալներով՝ երկրորդ փուլ են անցնում Բուլղարիայի իշխող ԳԵՐԲ կուսակցության թեկնածու, խորհրդարանի խոսնակ Ցեցկա Ցաչեւան՝ 21.5% (22.3%) ձայնով եւ Բուլղարիայի Սոցիալիստական կուսակցության գլխավորած նախաձեռնող խմբի առաջադրալ թեկնածուն՝ գեներալ Ռումեն Ռադեւը 24.6% (24,9%) ձայնով:
Alpha Research-ի հաշվարկների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 56.3%, Gallup International-ի տվյալներով՝ 54.5%:



























