ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են՝ որպես կանխատեսելի եւ կայուն քաղաքական գործչի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Նրա կանխատեսմամբ՝ հենց նա կհաղթի: «Ես հետեւել եմ քարոզարշավի ընթացքին եւ, անկեղծ ասած, նման սուր պայքար չեմ հիշում. ամեն օր իրավիճակը փոխվում է: Աճել են նաեւ արտաքին ճնշումը, «տեղեկատվական դիվերսիաների» առումով թիմերի միջեւ լարվածությունը»,- նշեց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ բավական բարդ իրավիճակ է ստեղծվել:

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են՝ որպես կանխատեսելի եւ կայուն քաղաքական գործչի: Կարծում եմ՝ հենց նա կհաղթի: Բայց նման տատանումների պարագայում, իհարկե, դժվար է կանխատեսումներ անել»,- ամփոփեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: