ԱՄՆ միավորված շտաբերի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը Անկարայում 6–ժա,յա հանդիպում է անցկացրել Թուրքիայի ԶՈՒ գկխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ երկու երկրների պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները 6 ժամ տեւած հանդիպման ժամանակ գլխավորապես քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հիմնականում Իրաքում եւ Սիրիայում ստեղծված իրավիճակը։
Թուրքական մամուլի ուշադրությունը գրավել է այն, որ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողքը նստած է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Պենտագոնի ղեկավարը հանդիպման ավարտից հետո մեկնել է օդանավակայան։




























