«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ցանկանում է Եվրոպայում ահաբեկչական հարձակում իրականացնել, որպեսզի փոխհատուցի Սիրիայում եւ Իրաքում կրած պարտությունները, հայտնում է ABC-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ ԻՊ-ի կրած անհաջողությունները հանգեցնում են խմբավորման համախմբվածության սասանման: Դրանից զատ, մոտենում է Փարիզի ահաբեկչությունների տարելիցը, որոնք տեղի են ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 13-ին, եւ ըստ պարբերականի՝ ԻՊ-ին անհրաժեշտ է, որ ինչ-որ բան տեղի ունենա:
Նշվում է, որ ԻՊ-ի հավանական թիրախների թվում են մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը, օրինակ՝ մարզադաշտերը, թատրոնները, համերգային դահլիճները:
Իսպանիայում այժմ հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի հինգ հնարավորից չորրորդ մակարդակ: Ո՛չ անցյալ տարի Փարիզի ահաբեկչությունից հետո, ո՛չ Բրյուսելում մարտի 22-ի պայթյուններից հետո Իսպանիայի ՆԳ նախարարությունը չի բարձրացրել սպառնալիքի մակարդակը: Դրա հետ մեկտեղ, երկրում պարբերաբար հակաահաբեկչական գորոծղություններ են իկրականացվում:




























