Գերմանիայի իշխանությունները չեն մասնակցում Թուրքիայի դեմ պատժամիջոցների քննարկումներին: Այս մասին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չենք մասնակցում պատժամիջոցային քննարկումներին»,- ասել է Զայբերթը՝ հավելելով, որ Բեռլինը ԵՄ մյուս անդամներից պարզ եւ համատեղ դիրքորոշում է ակնկալում Թուրքիայի քաղաքականության նկատմամբ:

«Կարեւոր է երկխոսության աղբյուրները բաց թողնել»,- ասել է նա:

Ավելի վաղ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասսելբորնը չէր բացառել ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների հնարավորությունը: